Փաշինյանը սահմանների վերաբերյալ հայտարարություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

iPress.am- Մեր դիրքորոշումը հստակ է եւ միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Մեր առաջնային մոտեցումն ու նպատակն է՝ իրավիճակը լուծել դիվանագիտական ճանապարհով: Միաժամանակ ընդգծեմ, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու:

iPress.am- ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմն այսօր բանակցություններին չի ներկայացել: «Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։

Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել», – նշված է հաղորդագրության մեջ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Փաշինյանը սահմանների վերաբերյալ հայտարարություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ