Փափուկ կեքսեր՝ առանց ձվի և կարագի, որոնք պատրաստվում են ընդամենը 30 րոպեում․ հրաշալի դեսերտ՝ թեյի հետ

Պատրաստվում է շատ հեշտությամբ։ Կարող են ուտել նաև այն մարդիկ, ովքեր պասի ընթացքում չեն կարողանում առանց քաղցրավենիքի։ Բաղադրիչներ՝ 2 բաժակ ալյուր, 1 բաժակ ցանկացած մրգի հյութ, 1 բաժակ շաքար, 6 ճաշի գդալ բուսական յուղ, մեկ պտղունց աղ, ⅓ թեյի գդալ սոդա, ըստ ճաշակի չորամիրգ և ընկույզ։

Պատրաստման եղանակը՝ Առանձին խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները և հեղուկները։ Աստիճանաբար հունցում ենք խմորը՝ լցնելով չոր բաղադրիչները հեղուկների մեջ։ Լցնում ենք ստացվածը ձևամաններիի մեջ։ Թխում ենք 30 րոպե՝ 180 աստիճանի տակ։ Բարի ախորժակ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Փափուկ կեքսեր՝ առանց ձվի և կարագի, որոնք պատրաստվում են ընդամենը 30 րոպեում․ հրաշալի դեսերտ՝ թեյի հետ