Տնական թխվածքաբլիթը շատ հեշտ է պատրաստվում: Համեղ քաղցրավենիքի համար պահանջվում է մի քանի պարզ բաղադրիչ ու 15-20 րոպե ժամանակ: Անհրաժեշտ բաղադրիչներ. 100գ թթվասեր , 1թ.գ. փխրեցուցիչ , 80գ կարագ , 200գ ալյուր , 4ճ.գ. շաքարավազ: Պատրաստման եղանակ.
Խորը տարայի մեջ միացնել կարագն ու թթվասերը: Հեղուկ զանգվածին ավելացնել փխրեցուցիչի հետ միասին մաղած ալյուրը: Փաթաթել խմորը տոպրակով և ուղարկել սառնարանը, պահել կես ժամ: Գրտնակել խմորը՝ 7մմ հաստությամբ: Թխվքածքաբլիթի ֆորմայով, դանակով կամ բաժակով կտրատել խմորի շերտը, ավելացածը հավաքել, գնդիկ ձևավորել, նորից գրտնակել ու կտրատել:
Տապակը ծածկել յուղաթղթով: Խմորի յուրաքանչյուր կտորին շաքարավազ ցանել և դնել տապակի մեջ: Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի, մեջն ուղարկել տապակը մոտ 10-15 րոպեով: Ժամանակը կախված է ջեռոցից և խմորի հաստությունից: Անուշաբույր ու ախորժելի թխվածքաբլիթը պատրաստ է, բարի ապորժակ: