15 ռա զմագե րիների խումբ է վերադառնում. Մանրամասներ

Հայ ռա զմագե րիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները՝ խումբը բաղկացած է մոտ 15 գերիներից, նրանց կուղեկցի Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։ Հայ գե րիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Դրանք այն շրջաններից են, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Վերադարձվածների թվում կլինեն 2020թ. պա տերազմից հետո Խծաբերդում գե րեվարված 12 հայ զի նծառայողներ։ Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել էին առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

15 ռա զմագե րիների խումբ է վերադառնում. Մանրամասներ