36 ժամ գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 21.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Փարպի, Բյուրական, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ուշի, Կարբի, Սաղմոսավան, Արտաշավան, Ոսկեհատ, Ագարակ, Ղազարավան, Բազմաղբյուր, Օհանավան, Աղձք, Ուջան, Կոշ, Անտառուտ գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի, «Անտառտնտեսություն» թաղամասի, Նոր Հաճն քաղաքի, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Արգել, Քանաքեռավան, Զորավան, Նոր Երզնկա, Արագյուղ, Պռոշյան գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Պռոբիզնես», «Ջրաբեր Գազ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ռ.Մելքոնյան և ընկերներ», «Սատիմար», «Լեոն Կարլո» ՍՊԸ-ների և «Կ.Պողոսյան» ԱՁ-ի ԱԳԼՃԿ-ների, «Արմֆուդ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության գազամատակարարումը:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

36 ժամ գազ չի լինի․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ