9 օր անց ողջ են գտել անհետացած 12-ամյա տղային

A1News.am-Բուլղարիայում բարեհաջող ավարտվել են աուտիզմով 12-ամյա երեխայի որոնողական աշխատանքները, ով ինը օր առաջ կորել էր Բուլղարիայի Պեռնիկ քաղաքի մոտ գտնվող անտառապատ տարածքում։ Երեխային հայտնաբերել են նոյեմբերի 19-ին, հայտնում է բուլղարական bTV հեռուստաալիքը, փոխանցում է Իզվեստիա-ն: Նշվում է, որ երեխային հայտնաբերել են լեռնափրկարար ծառայության փրկարարները՝ դժվարամատչելի հատվածներից մեկում։ Միաժամանակ

հազարավոր կամավորներ են ներգրավվել տղայի որոնողական աշխատանքներին։ Դրանք իրականացվել են նաև ջրասուզակների, ալպինիստների և ուղղաթիռի ներգրավմամբ, նշում է հեռուստաալիքը։ Երկրի տեխնիկական կառավարության առողջապահության նախարար Ասեն Մեջիդիևի խոսքով՝ երեխայի մոտ հայտնաբերվել են ջրազրկման նշաններ, և այժմ նա գտնվում է հիվանդանոցում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

9 օր անց ողջ են գտել անհետացած 12-ամյա տղային